«Թող մրցակիցներս պատրաստվեն»․ Արսեն Հարությունյան

Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը հայտնել է, որ կփոխի քաշային կարգն ու հանդես կգա 57 կգ քաշային կարգում, որպեսզի մասնակցի 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերին:

 

«Կփոխեմ քաշային կարգս ու 57 կգ քաշայինների կարգում կդառնամ աշխարհի չեմպիոն: Այս տարի բաց չեմ թողնի աշխարհի չեմպիոն դառնալու հնարավորությունը: 57 կգ քաշային կարգում առաջինը կլինեմ ու կմասնակցեմ Օլիմպիական խաղերին, հիմա շատ վստահ ասում եմ՝ թող մրցակիցներս պատրաստվեն»,- հայ ըմբիշի խոսքերն է մեջբերում ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

Հիշեցնենք, որ այժմ մարզիկը հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում։

Քաղաքականություն

Պատահարներ