ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպայի չեմպիոններին «Զվարթնոցում» դիմավորեցին զուռնա-դհոլով

Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանն իր հաղթանակը նվիրում է սահմանը պաշտպանող տղաներին։ Նա այդ մասին հայտարարեց «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ հավաքված հարազատներն ու երկրպագուները։

 

«Հաղթանակս նվիրում եմ սահմանին կանգնած տղաներին։ Ինձ համար շատ կարևոր էր, որ երրորդ անգամ նվաճեմ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Ու այս առաջնությունն առանձնացնում եմ, որովհետև եզրափակիչում այնպիսի մարզիկի հետ էի մրցում, որ հա՛մ ես ինքս ինձ բան ունեի ապացուցելու, հա՛մ բոլորին»,– ասաց նա` պատասխանելով լրագրողների հարցերին։

 

Տեսանյութը՝ News.am-ի

Քաղաքականություն

Պատահարներ