Բելգորոդում բահերի օգնությամբ փորձում են դուրս բերել վտանգավոր ավիառումբը

Բելգորոդի մարզում հայտնաբերված ավիառումբի պատճառով տարածաշրջանային մակարդակով արտակարգ դրություն է հայտարարվել: 

Լուսանկար է հրապարակվել, որտեղ մասնագետները, բահերի օգնությամբ փորձում են 7 մետր խորությունից դուրս բերել վտանգավոր պայթուցիկը: 

Ենթադրաբար այն FAB-500 ռումբ է։ Ըստ չհաստատված տեղեկությունների՝ ռումբն ընկնելու ժամանակ այն գտնվել է հինգ մետր խորության վրա, սակայն դուրս բերման աշծատանքների ժամանակ այն սահել է եւս երկու մետրով։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռումբի հայտնաբերման պատճառով Բելգորոդից տարհանում են բնակչությանը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ