Գյումրիում ապամոնտաժում են փողոցի երթևեկելի հատվածում կառուցած տունը

Ապրիլի 1-ի համացանցում տեսանյութ էրտարածվել, որում ցուցադրվում է Գյումրիում գտնվող մի տուն, որը կառուցվել է փողոցի երթևեկելի հատվածի առաջին գծում։

Հրապարակման մեկնաբանություններում որոշ մարդիկ իրենց կարծիքն են հայտնել և նշել․ ««Ով թույլատրել է առաջին հերթին էտ ավանակին պետք է պատժեն», «Գյոռմամիշի տունը», «Ճանապարհ փակելու նոր ձև է էլի. դրանց տուն շուտ-շուտ խամ հյուրեր կգնան», «Դա որտե՞ղ է։ Երևի այդ տարածքում ոչ մի իշխանություն գոյություն չունի»»: 

 

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ տունը, որը գտնվում է Գյումրիի Պարոնյան փողոցում, ապամոնտաժում են եւ այն այդտեղ է գտնվում 35 տարի: 

 

Տունը պատկանում է Կարապետյանների 5 հոգանոց ընտանիքին: Տանտերը՝ Տիգրան Կարապետյանը պատմում է, որ տունը կառուցել է երկրաշարժից հետո: Այս ամբողջ ժամանակահատվածում Կարապետյանների ընտանիքին ոչ ոք ոչինչ չի ասել: Միայն վերջերս են փողոցը վերակառուցելիս կանչել քաղաքապետարան ու հորդորել քանդել: 

 

«Լուրեր»-ին Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում է. «Վարույթ է իրականացվել, տուգանելու խնդիր չի առաջացել, որովհետեւ վաղեմության ժամկետն անցել էր, տանտերերին 2 ամիս ժամանակ է տրվել»: 

 

Սակայն չի արվել եւ ապամոնտաժման աշխատանքները սկսել է իրականացնել համայնքային իշխանության համապատասխան բաժինը: 

Քաղաքականություն

Պատահարներ