Ինչպե՞ս կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ապրիլի 24-ին` ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևյալ երթուղիներով․

 

հ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան, 

հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – «Հրազդան» մարզադաշտ,

 

հ.2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան,

հետադարձը՝ նույն ուղեգծով:

Քաղաքականություն

Պատահարներ