ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարձակման է ենթարկվել «Վրաստանի հայ համայնք» ՀԿ–ի նախագահը

Թբիլիսիում հարձակման է ենթարկվել «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի ղեկավար Արթուր Միրզոյանը։ Տեղեկությունը նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

 

«Ինձ վրա հարձակվեցին երեք հոգի` դիմակներով։ Նրանցից մեկը վիդեո էր նկարում։ Փորձեցի հեռանալ, սակայն գետնին ընկա։ Փոխադարձ վիրավորանքներ էինք հնչեցնում, ինչի ժամանակ էլ գլխիս հարվածեցին»,–պատմում է նա։

 

Միրզոյանի խոսքով` վնասվածքներ է ստացել և հարձակվողները կոտրել են իր հեռախոսը, պատռել հագուստը։ Նա դեպքի մասին ահազանգել է ոստիկանությանը։

 

Միրզոյանը վստահ է, որ իր վրա հարձակվելու պատճառը Հայոց ցեղասպանության տարելիցի օրը Վրաստանի հայկական համայնքի կողմից կազմակերպվելիք միջոցառումից առաջ վախի մթնոլորտ ստեղծելն է։ Նա կոչ է անում տեղի բոլոր հայերին մասնակցել միջոցառմանը, որի ընթացքում երթով գնալու են Թուրքիայի դեսպանատուն։

Քաղաքականություն

Պատահարներ