Ֆրանսիան սկսել է Սուդանից իր քաղաքացիների տարհանումը

Ֆրանսիայի իշխանությունները սկսել են Սուդանից իրենց քաղաքացիների և դեսպանատան աշխատակիցների տարհանումը, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով արտաքին գործերի նախարարությանը։

 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել էր, որ ամերիկացի դիվանագետները և նրանց ընտանիքները շաբաթ օրը տարհանվել են Սուդանի մայրաքաղաք Խարթումում գտնվող ԱՄՆ դեսպանատնից։ ԱՄՆ պետքարտուղարի կառավարման հարցերով տեղակալ Ջոն Բասսի խոսքով՝ դեսպանատնից տարհանվել է մինչև 100 մարդ։

 

«Ֆրանսիան սկսել է Սուդանից քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնակազմի «հրատապ տարհանում»»,- հայտնում է գործակալությունը։

 

Հիշեցնենք՝ Ապրիլի 15–ին Սուդանում ԱԱՈւ–ի և կանոնավոր բանակի միջև մարտեր են սկսվել։

Քաղաքականություն

Պատահարներ