ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ապրեք, ապրեք, վարչապետ ջան»․ Ծաղկալանջցիները՝ Փաշինյանին

Ծաղկալանջում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում վերջերս ավարտվել են խմելու ջրագծի վերակառուցման աշխատանքները:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել գյուղ իր այցից:

 

«Բնակավայրն ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարմամբ: Ծրագրի արժեքն է 97 մլն դրամ»,- գրել է նա:

 

Բնակիչները շնորհակալություն հայտնեցին, որ գյուղում վերջապես խմելու ջուր կա, Փաշինյանն էլ իր հերթին հորդորեց անպայման վճարել սպառած ջրի համար:

 

Փաշինյանը իրեն դիմավորած երեխաներին նաեւ խոստացավ խաղահրապարակ կառուցել, ինչին ի պատասխան գյուղացիները ծափահարեցին ասելով. «Ապրեք, ապրեք, վարչապետ ջան»:

Քաղաքականություն

Պատահարներ