ԵԽԽՎ-ն հետևում է Լաչինի միջանցքում Ադրբեջանի գործողություններին. իռլանդացի պատգամավոր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող, իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը հայտարարել է. որ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ անաչառ զեկույց պատրաստելու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Մեկնաբանելով ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի սկզբում անցակետի ստեղծումը՝ Գավան նշել է. «Ադրբեջանի այս միակողմանի գործողությունը տեղի է ունենում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի և Հայաստանի միջև միակ հաղորդակցության ճանապարհի՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ անցման խափանման ու լարվածության աճի ֆոնին։ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ուշադրությամբ հետևում է այս իրավիճակին»։

 

Նա ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքն ու շրջափակման պատճառով այնտեղ տիրող լուրջ հումանիտար ճգնաժամն արդեն փաստագրված է»։

Քաղաքականություն

Պատահարներ