Ֆրանսիան փակել է Սուդանում իր դեսպանատունը

Ֆրանսիան փակել է Սուդանում երկրի դեպանատունը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Սուդանում Ֆրանսիայի դեսպանատունն այլևս չի ծառայում որպես հավաքագրման կետ այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում են լքել Խարթումը։ Դեսպանությունն իր գործունեությունը կշարունակի Փարիզից», - ասված է հաղորդագրությունում:

 

Նշվում է, որ Ֆրանսիան պատրաստ է նպաստել հրադադարի հաստատմանը և Սուդանում քաղաքական գործընթացի վերսկսմանը:

 

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ֆրանսիան Սուդանից տարհանել է ավելի քան 380 մարդ, այդ թվում` ֆրանսիացիներ և մի շարք այլ երկրների քաղաքացիներ:

 

Ապրիլի 15-ից Սուդանում մարտեր են ընթանում Մուհամմեդ Դագլոյի հրամանատարությամբ գործող արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։

 

Սուդանի հակառակորդ ուժերը հակասական հայտարարություններ են փոխանակում ռազմական հաջողությունների և օբյեկտների վերահսկման մասին՝ լայնածավալ տեղեկատվական պատերազմ վարելով ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում։

 

Սուդանի առողջապահության նախարարի տվյալներով՝ երկրում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 600-ի:

Քաղաքականություն

Պատահարներ