Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Ղազախստանի Աստանայի դատարանը հայտնել է, որ երկրի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Քարիմ Մասիմովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ դավաճանության և իշխանությունը զավթելու փորձի համար։ Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով դատարանի կայքի հաղորդագրությանը։

 

«Մասիմով Կ.-ն մեղավոր է ճանաչվել…, պատիժների մասնակի հավելումով նշանակվել է վերջնական պատիժ՝ 18 տարի ազատազրկում, գույքի բռնագրավմամբ, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից ցմահ զրկումով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալմաթիի շրջանի ոստիկանական բաժանմունքի նախկին ղեկավար Սերիկ Կուդեբաևը Ղրղզստանով փախել է Թուրքիա։ Կուդեբաևը մեղադրվում է հունվարին Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ իշխանության չարաշահման և խոշտանգումների մեջ։ Լինելով Ալմաթիի շրջանի հրամանատարը, նա լքել է ոստիկանության շենքը, որից հետո անկարգություններ պատճառով  այնտեղից զենք են հանել։

Քաղաքականություն

Պատահարներ