Հորդորում ենք Թուրքիային ընդունել անցյալի իրողությունները․ ԵԺԿ

ԵՄ ամենամեծ և իշխող քաղաքական ուժը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Թվիթերյան գրառում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ․

 

«Այսօր մենք համերաշխությամբ կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։

 

Մեր պարտականությունն է արժանապատվությամբ պահպանել նրանց հիշողությունը եւ պայքարել արդարության համար։

Մենք հորդորում ենք Թուրքիային ընդունել անցյալի իրողությունները եւ քայլեր ձեռնարկել իրական հաշտության ուղղությամբ՝ ճանապարհ հարթելով խաղաղ ապագայի համար»։

Քաղաքականություն

Պատահարներ