Ալեքսանդր Վոլկովին փոխարինելու է Ալեքսանդր Լենցովը. «Հրապարակ»

Ալեքսանդր Վոլկովին փոխարինելու է Ալեքսանդր Լենցովը` կոչումով գեներալ-գնդապետ։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: 

 

«Նա 67 տարեկան է, Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալն է եղել մինչեւ 2020 թվականը, մասնակցել է Սիրիայում ռազմական գործողություններին: Իսկ 2020-ին նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի խորհրդական, Շոյգույի ամենավստահելի անձանցից է: Նա գալիս է տարածաշրջան, այսպես ասած, վիճակը կարգավորելու»։

 

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվում, որ  ռուսական իշխանությունները որոշել են հետ կանչել Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսանդր Վոլկովին։

 

Քաղաքականություն

Պատահարներ