Աշխատողը տարվա մեջ 1-2 անգամ պետք է թմրաթեստ անցնի. Խաչատրյան

ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկում է բոլոր պետական մարմիններում, որտեղ աշխատանքային պայմանագիր է կնքվում, ավելացվի տող, որ աշխատողը տարվա մեջ 1-2 անգամ պետք է թմրաթեստ անցնի։ Խաչատրյանը նման առաջարկով հանդես եկավ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։ 

Նշենք, որ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն այսօրվա նիստի ժամանակ հայտարարել էր` 2023 թվականը ոստիկանության համար թմրամիջոցների դեմ շրջանառության պայքարի տարի է։

«Եթե աշխատողն այդ թեստից հրաժարվելի, ապա դա պետք է աշխատանքից ազատման հիմք լինի` սկսած ԱԺ–ից մինչև բոլոր ՏԻՄ–եր»,–ասաց Խաչատրյանը։ Նրա խոսքով` մենք նորմալ չենք պատկերացնում, թե ինչ իրավիճակ է այսօր տիրում ՀՀ–ում։

Հիշեցնենք, որ գիշերը ոստիկանությունը Կորյունի փողոցում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրականացրել է հատուկ օպերացիա: Այս թեմային ԱԺ արտահերթ նիստում անդրադարձել են ՔՊ պատգամավորները:

Քաղաքականություն

Պատահարներ