Բայդենն աշխարհը հասցրել է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին. Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Բայդենն աշխարհը հասցրել է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին.

 

«Վերցրեք Ամերիկայի պատմության հինգ վատագույն նախագահներին, գումարեք նրանց, և նրանք չեն հասցրել այն վնասը, որը Ջո Բայդենը հասցրել է մեր երկրին ընդամենը մի քանի տարվա ընթացքում»,- այսպես է արձագանքել ԱՄՆ 45-րդ նախագահը Բայդենի`  2024 թվականի ընտրություններին մասնկացելու լուրերին:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջո Բայդենն առաջադրել է իր թեկնածությունը 2024թ.-ի  նախագահական ընտրություններում։

 

Թրամփը նշել է, որ ամերիկյան ներկայիս վարչակազմն ինքն է առաջացրել Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումը, ինչից այդքան վախենում էին Արևմուտքում, ինչպես նաև Ուկրաինայի հակամարտությունը։

Քաղաքականություն

Պատահարներ