«Դատարկ կաթսաների երթ» Ֆրանսիայում՝ Մակրոնի վերընտրման տարեդարձին․ BFMTV

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում երկրի նախագահ Էմանուել Մակրոնի վերընտրության տարեդարձի կապակցությամբ ինքնաբուխ ցույցեր են տեղի ունեցել, հայտնում է BFMTV-ն։

 

Նշվում է, որ մի քանի հարյուր մարդ «դատարկ կաթսաների երթ» է անցկացրել Փարիզի քաղաքապետարանի մոտ, ինչպես նաև Փարիզի թատրոնին հարող հրապարակում։ Ցուցարարները պահանջել են Մակրոնի հրաժարականը։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Մակրոնը ստորագրեց աղմկահարույց օրենքը կենսաթոշակային բարեփոխումների մասին։ Ապրիլի 14-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հաստատել էր երկրում կենսաթոշակային տարիքի բարձրացումը մինչև 64 տարեկան:

 

Իրավապահ մարմինները Փարիզում 112 մարդու են ձերբակալել կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաների շրջանակում։

Քաղաքականություն

Պատահարներ