«Դուք մուտք եք գործում Ադրբեջանի տարածք»․ ադրբեջանցիները Լաչինի միջանցքում ցուցանակ են տեղադրել

Ադրբեջանը Լաչինի միջանցքում տեղադրված անօրինական անցակետում տեղադրել է տեղեկատվական վահանակ, որում ասվում է՝ «Ուշադրություն, դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։

 

Քաղաքականություն

Պատահարներ