Եկեք վերստին խոստանանք երբեք չմոռանալ. ԱՄՆ փոխնախագահը` Հայոց ցեղասպանության մասին

Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսն իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ կոչ անելով մշտապես հանդես գալ ընդդեմ ատելության և երբեք չմոռանալ կատարվածը։  Այս մասին նա գրել է  թվիթերյան իր էջում: 

 

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված 1,5 միլիոն կյանքերի հիշատակին։ Անդրադառնալով պատմության այդ ցավալի դրվագին՝ եկեք վերստին խոստանանք երբեք չմոռանալ և հանձնառու լինենք խոսել ընդդեմ ատելության՝ իր բոլոր դրսևորումներով»,- շեշտել  է ԱՄՆ փոխնախագահը։

Քաղաքականություն

Պատահարներ