Ես տեսնում եմ, որ ՌԴ-ն կամ չի կարողանում, կամ չի ցանկանում սանձել Ադրբեջանին. Խաչատրյան

Նոյեմբերի 9-ից սկսած Ադրբեջանը պարբերաբար խախտում է իր ստանձնած պարտավորությունները, դիմում է տարբեր սադրանքների եւ մնում անպատիժ. Նրա բոլոր լկտի քայլերն արժանանում են Ռուսաստանի լուռ համաձայնությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը նախօրեին անցակետ է տեղադրել Հակարի կամրջի վրա:

 

«Նրանք, որոնք ստանձնել են երաշխավորել, ով այնտեղ ռազմական ուժով ներկա է՝ Ռուսաստանը: Ես տեսնում եմ, որ ՌԴ-ն կամ չի կարողանում, կամ չի ցանկանում սանձել Ադրբեջանին: Նրանք շատ լավ են հասկանում, որ այս պահին Հայաստանը բավարար ռազմական կարողություններ չունի ուժային ճանապարհով կանխել այդ սադրանքները եւ օգտվում են դրանից»:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ