Ֆրանսիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա

Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ 

 

Նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը ապրիլի 26-28-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։

Երևանում նախարարը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

 

Նա կայցելի Ջերմուկում գտնվող Եվրոպական միության դիտորդական առաքելության կենտրոնակայան և Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ 

Քաղաքականություն

Պատահարներ