Իլոն Մասկը կարող է հաղթել 2024-ի ընտրություններում` դառնալով ԱՄՆ-ի նոր դեմքը. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «Գիտելիք» մարաթոնի շրջանակում ելույթի ժամանակ 

ԱՄՆ նախագահական ընտրություններում, որոնք կայանալու են 2024-ին, կարող է հաղթել մեծ հեղինակություն ունեցող անձը, ինչպիսին ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկն է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը, այս պահին շատերն են խոսում այն մասին, որ Իլոն Մասկը կարող է դառնալ «նոր ԱՄՆ-ի նոր դեմքը»։

Նրա կարծիքով՝ նախագահական ընտրությունների ժամանակ կարող է հաղթել նախկին ղեկավար Դոնալդ Թրամփից կամ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենից ավելի մեծ հեղինակություն ունեցող մեկը, օրինակ՝ «նույն լեգենդար Իլոն Մասկը»։

Ըստ Մեդվեդևի` Մասկի հաղթանակն ընտրություններում հետաքրքիր զարգացում կլիներ։ 

Քաղաքականություն

Պատահարներ