Ջո Բայդենը կմասնակցի 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասկանցելու մասին։ ԱՄՆ նախագահն ասել է, որ իր նախագահության առաջին տարիներն անցկացրել է ժողովրդավարության և ազատության համար պայքարում։ Նրա խոսքով, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները շարունակում են սպառնալ այդ ազատություններին։

Առաջադրվելու հայտարարությամբ նա հանդես է եկել նախընտրական նոր թիմի նկարահանած տեսանյութում, որտեղ Բայդենն ասում է, որ իր գործը ամերիկյան ժողովրդավարությունը պաշտպանելն է։

Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը ընտրություններում հաղթելու դեպքում իր հաջորդ պաշտոնավարման ավարտին կդառնա 86 տարեկան։

Քաղաքականություն

Պատահարներ