Կանադան կոչ է անում Ադրբեջանին վերաբացել Լաչինի միջանցքը․ ԱԳՆ ղեկավար

Կանադան անհանգստացած է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։ Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի արտգործնախարար Մելանի Ժոլին։

 

«Կանադան խորապես անհանգստացած է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։ Այդ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածաշրջանի միջև միակ ցամաքային հաղորդակցությունն է։ Այս քայլն ակնհայտորեն խաթարում է ամբողջ տարածաշրջանի խաղաղ գործընթացն ու կայունությունը»,– ասել է Ժոլին։

 

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը. Այն պետք է մնա բաց և անարգել՝ թույլ տալու մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

 

Կանադան կողմերին հորդորել է վերսկսել բանակցությունները և զերծ մնալ հետագա էսկալացիայից կամ սահմանի երկայնքով թշնամական գործողություններից։

Քաղաքականություն

Պատահարներ