ՆԱՏՕ-ն ցանկանում էր ոչնչացնել Ռուսաստանը, բայց ի վերջո միայն համախմբեց նրան․ Լավրով

Անկողմնակալ դիտորդները տեսնում են, որ ՆԱՏՕ-ն ցանկանում էր ոչնչացնել Ռուսաստանը, բայց ի վերջո միայն համախմբեց նրան։  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության շրջանակներում Նյու Յորք կատարած այցից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

 

«Այն գնահատականները, որ տալիս են անաչառ դիտորդները, քաղաքագետները թե՛ Ռուսաստանի Դաշնությունում, թե՛ արտերկրում, այն է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում էր ոչնչացնել Ռուսաստանի Դաշնությունը, բայց ի վերջո համախմբեց այն»,- ասել է նախարարը։

 

Նա նաև հավելել է, որ Մոսկվան ցանկացել է կանխել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, ինչի մասին բազմիցս հավաստիացրել է ինքը՝ դաշինքը։
 

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը գործնականում միայնակ է հանդես գալիս ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի ռազմարդյունաբերական կոնգլոմերատի դեմ:

Քաղաքականություն

Պատահարներ