ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջ իրենք կրակում էին, մենք` ոչ, իրենք գալիս էին, մենք լքում էինք․ հիմա եթե կրակեն, մենք կրակելու ենք․ Քոչարյան

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետը գտնվում է Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին օրերս գրանցված միջադեպին, որի հետևանքով հայկական կոզմը զոհ է ունեցել՝ Անդրանիկ Քոչարյանն ասել է. 

 

«Մենք էլ ենք կրակում։ Ամենակարևոր բանը եկեք արձանագրենք. այն ինչ մերն է, մերն է։ Եթե կրակեն, մենք կրակելու ենք, առաջ իրենք կրակում էին, մենք չէինք կրակում, իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը։ Եթե առաջ մենք ավելի շատ զոհ էինք տալիս, հիմա այդպես չէ: Եկեք լինենք կառուցողական մեր բանակի շուրջ և եթե անում ենք ռեֆորմներ, դա դառնա իրականություն օր առաջ։ Դա նշանակում է կրթություն, սպառազինություն, կառավարում և համբերատարություն»: 

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ