ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ

Ազգային ժողովի արտահերթ նիստը մեկնարկել է Ցեղասպանության զոհերի և զոհված զինծառայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: 

 

Դրանից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել Սոթքում Ադրբեջանի կրակոցների հետևանքով զոհված Արտյոմ Պողոսյանի հիշատակը։

 

«Այսօր երկու օր առաջ դավադիր թշնամու գնդակից զոհված Արտյոմ Պողոսյանի հուղարկավորության օրն է։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը»,-ասաց Մինասյանը։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ՊՆ–ն հայտնել էր` ժամը 11:50-ի սահմաններում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը:

 

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ