ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեզ մոտ նստած մարդկանցից կոնկրետ ով է վերջերս հրաժարվել արյան անալիզ հանձնելուց. Ալեքսանյան

Այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել։ 8 հարց ընդգրկված է արտահերթ նիստի օրակարգում։

 

«Պարոն Մինասյան, խնդրում եմ Ձեզ, որ այլևս այս ամբիոնից օդում կախված լուրերին առնվազն հղում չտաք։ Այո, հղում մի արեք, թե չէ հնարավոր է, որ գանք այստեղ ու արդեն սկսենք կոնկրետ հարցնել, թե Ձեզ մոտ նստած մարդկանցից կոնկրետ ով է վերջերս հրաժարվել արյան անալիզ հանձնելուց»,- ասել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։

 

Հիշեցնենք, որ այսօր իր ելույթում «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտնել էր, որ ըստ օդում կախված լուրերի՝ թմրանյութերի տարածումը իշխանական հովանավորչություն ունի։ 

Քաղաքականություն

Պատահարներ