ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքանո՞վ են իրավաչափ եղել ոստիկանության գործողություններն ակումբում. Բաթոյան

Հայտնել էինք, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝
Կորյունի փողոցում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրականացրել են հատուկ օպերացիա։ 
 

Հաղորդվում էր, որ ոստիկանության ծառայողները նշված վայրից մոտ 40 անձ են բերման ենթարկել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որոնցից մեծ մասի մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, կասկածելի առարկաներ, սառը զենքեր։
 

Այս թեմայի մասին ԱԺ արտահերթ նիստում  խոսեցին և տարբեր կարծիքներ հայտնեցին ՔՊ պատգամավորները: Զարուհի Բաթոյանն իր հարցի տալու հնարավորության ընթացքում ասել է, որ ոստիկանությունը ակումբում բռնություն է կիրառել: 

 

«Երևանյան ակումբներից մեկում ոստիկանությունը վերջերս գործողություն է իրականացրել, ենթադրաբար, թմրամիջոցների դեմ պայքարի շրջանառությունը կանխելու շրջանակում: Քննարկման ենթակա չէ, որ հանցավորության դեմ պայքարը պետք է կոշտ բնույթ կրի, բայց դա երբեք չպետք է ուղեկցվի բռնությամբ»: 

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ