ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը թմրանյութեր տարածող հայտնի կլուբ ա մտել, իսկ դուք ասում եք՝ բռնություն. Խաչատրյան

Հայտնել էինք, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝
Կորյունի փողոցում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրականացրել են հատուկ օպերացիա։ 
 

Հաղորդվում էր, որ ոստիկանության ծառայողները նշված վայրից մոտ 40 անձ են բերման ենթարկել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որոնցից մեծ մասի մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, կասկածելի առարկաներ, սառը զենքեր։
 

Այս թեմայի մասին ԱԺ արտահերթ նիստում  խոսեցին և տարբեր կարծիքներ հայտնեցին ՔՊ պատգամավորները: Զարուհի Բաթոյանն իր հարցի տալու հնարավորության ընթացքում ասաց, որ ոստիկանությունը բռնություն է կիրառել: 

 

ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ հակադարձելով նշել է.

 

«Ոստիկանությունը թմրանյութեր տարածող հայտնի կլուբ ա մտել, իսկ դուք ասում եք՝ բռնություն»: 

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ