Զգում եմ ձեր ցավը․ Հայաստանում Իսրայելի դեսպան

Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին:

 

«Այսօր խորհելով անցյալ դարում հայ ժողովրդի վերապրած վայրագությունների մասին, որպես Հայաստանում Իսրայելի դեսպան, որպես հրեա, ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ զգում եմ ձեր ցավը և հասկանում ձեր տառապանքները: Օրհնյալ լինի զոհերի հիշատակը»,- թվիթերում գրել է դեսպանը։

Քաղաքականություն

Պատահարներ