Ադրբեջանում նեղսրտել են «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանի բացման համար

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը անդրադարձել է Երևանում բացված «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանի բացման արարողությանը և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։ 
 

«Հայաստանի համապատասխան պետական ​​կառույցների թույլտվությամբ և հաստատմամբ այս հուշարձանի պատրաստումը, ինչպես նաև ՀՀ փոխքաղաքապետի և իշխող կուսակցության անդամ այլ պաշտոնյաների՝ բացման արարողությանը մասնակցելը Հայաստանի կողմից քաջալերանք է ահաբեկչության քաղաքականությունը և նրա կողմից կատարված ահաբեկչական գործողությունների քարոզչությանը», - ասված է հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք` երեկ Երևանում բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող:

Քաղաքականություն

Պատահարներ