ԱՄՆ-ն զգուշացնում է Ղազախստանին

Կիրառվող սահմանափակումները շրջանցելու հարցում Ռուսաստանի հետ համագործակցելու համար ներկայումս մեծանում է ղազախական բանկերի և ընկերությունների դեմ երկրորդային պատժամիջոցներ կիրառելու ռիսկը: Տեղեկությունը Աստանայում հայտնել է  ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտի ղեկավարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգը, որը պատասխանատու է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի համար։

 

Ըստ նրա`  ամերիկյան կողմը շփվում է ղազախ գործընկերների՝ կառավարության, մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, որպեսզի հստակ բացահայտի առկա ռիսկերը, «ինչպես նաև այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ պատժամիջոցներից խուսափելու և արտահանման վերահսկողության հարցում Ռուսաստանին օգնելու հետ կապված»։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան The New York Times պարբերականը գրել էր, որ «Ուկրաինայում սկիզբ առած պատերազմից հետո Ռուսաստանը սկսել է մի շարք ռազմական նշանակության ապրանքատեսակներ ներմուծել Հայաստանի և Ղազախստանի օգնությամբ՝ շրջանցելով պատժամիջոցները»: 

Քաղաքականություն

Պատահարներ