ՀՀ-ն դիմել է Հաագայի դատարան` Հակարիի կամրջին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու հարցով

Լաչինի միջանցքի մուտքի մոտ Հակարիի կամրջին ապրիլի 23-ին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:

 

Այս մասին Auroranews-ին տեղեկացրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը, ապա ավելացրել, որ դիմումն արդեն ուղարկված է: 

 

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը սահմանային անցակետ է տեղադրել Հակարի գետի վրա կառուցված կամրջի վրա։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ անձնակազմի հրամանատարությունն ու Աղդամում գտնվող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը տեղեկացվել են այդ մասին։

Քաղաքականություն

Պատահարներ