Հուսահատ պապիկ․ Մեդվեդևը՝ Բայդենին

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 2024 թվականին նախագահական ընտրություններում առաջադրվելու որոշումը:

«Բայդենն ի վերջո որոշեց. հուսահատ պապիկ»,- գրել է քաղաքական գործիչը թելեգրամյան ալիքում։

Միաժամանակ Մեդվեդևը նշել է, որ Բայդենի վերընտրման դեպքում ԱՄՆ զինվորականների փոխարեն «կստեղծեր կեղծ միջուկային ճամպրուկ», որպեսզի հնարավոր լինի խուսափել անուղղելի հետևանքներից։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին։ 

«Ես առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու համար»,-ասել է Բայդենը ապրիլի 25-ին քարոզարշավի կայքում տեղադրված տեսանյութում։

Միևնույն ժամանակ, փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է Բայդենի հետ երկրորդ ժամկետի համար առաջադրվելու պատրաստակամության մասին։

Բայդենը նշել է, որ յուրաքանչյուր սերունդ ունենում է պահեր, երբ պետք է պաշտպանի ժողովրդավարությունը, և հիմա եկել է այս պահը։ Այսպես նա բացատրել է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու որոշումը։

Քաղաքականություն

Պատահարներ