Պետք է ապահովվեն Ղարաբաղի հայերի իրավունքները. Բորել

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ դնելուն։

 

Բորելը, մասնավորապես, գրել է.

 

«Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետ տեղադրելը հակասում է լարվածությունը նվազեցնելու և հարցերը երկխոսության միջոցով լուծելու՝ ԵՄ կոչերին։ ԵՄ-ն շարունակում է ներգրավվել հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Պետք է ապահովվեն Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ