Շվեդիայում առաջարկել են Հայաստանին ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք տալ

Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատգամավոր Բյորն Սյոդերը երկրի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին առաջարկել է նախաձեռնել գործընթաց՝ ուղղված Հայաստանի բնակիչներին Եվրամիություն առանց վիզայի մուտքի իրավունք տալուն։ RT-ն ծանոթացել է պատգամավորի համապատասխան կոչը պարունակող նախարարին ուղղված դիմումին, գրում է RT-ն։


Լրատվամիջոցը նշում է, որ Շվեդիայում Հայաստանի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմ մտցնելու հարցը բարձրացվել է «Ռուսաստանի հետ կապերը խզելու ցանկության» ֆոնին։

Ըստ Սյոդերի՝ Հայաստանի համար, որն այսօր «ավելի շատ է շրջվում դեպի Արևմուտք» և «ցանկություն ունի խզել կապերը Ռուսաստանի հետ», առանց վիզայի ռեժիմի ներդրումը «զգալի առավելություններ» կբերի, որը երկիրը կմոտեցնի ԵՄ և Եվրոպա ամբողջությամբ։

«Ներկայումս մեծ հնարավորություններ կան, որ Հայաստանը միանա Եվրոպային և երկիրն ընդունի այն եվրոպական ընտանիքին, որին պատկանում է»,- հավելել է նա։ 

Այս ֆոնին Զոդերը, հիշեցնելով, որ Շվեդիան ներկայումս նախագահում է Եվրամիության խորհուրդը, Բիլլստրյոմին հարցրել է, թե արդյոք նա կքննարկի «ԵՄ-ում գործընթաց սկսելու՝ Հայաստանից առանց վիզայի մուտքը Եվրամիություն սահմանելու» թեման բարձրացնելու հարցը։ 

Ներկայումս ԵՄ-ի և Հայաստանի միջև գործում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դա կողմերի գործընկերության իրավական հիմքն է, ասվում է Հայաստանի ԱԳՆ կայքում։ Բացի այդ, Երևանը հանդիսանում է Արևելյան գործընկերության անդամ՝ Եվրոպական հարևանության քաղաքականության հատուկ ոլորտ, որն ուղղված է ԵՄ-ի, նրա անդամ երկրների և նախկին ԽՍՀՄ վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի (մասնակցությունը կասեցված է), Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև հարաբերությունների խորացմանը։ 

Այդ երկրներից երեքի՝ Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի համար գործում է առանց վիզայի ռեժիմ ԵՄ մուտք գործելու համար։ Այն թվարկված պետությունների քաղաքացիներին իրավունք է տալիս յուրաքանչյուր վեց ամիսը մեկ մնալ Շենգենյան գոտում մինչև 90 օր ժամկետով:

Քաղաքականություն

Պատահարներ