Տավուշում զինկոմին ծեծի ենթարկելու գործով մեկը կալանավորվել է, մյուսին՝ տնային կալանք է նշանակվել

ՀՀ ՊՆ Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավար Լեռնիկ Օհանյանին ծեծի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 12-րդ կետերի (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) եւ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (խուլիգանությունը) հատկանիշներով։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:

 

Ըստ ՔԿ-ի Բերդ համայնքի Տավուշ բնակավայրի ավտոգազալցակայանում գազ լիցքավորելու հերթի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Լեռնիկ Օհանյանի եւ Տավուշի մարզի բնակիչներ Գ. Աթոյանի ու Վ. Եսայանի միջեւ, որի ժամանակ էլ վերջիններս ծեծի են ենթարկել զինկոմին: Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

 

«Վերջինս վարույթով ճանաչվել է տուժող։ Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ տեղի ուենցածը պայմանավորված չէ նրա ծառայողական գործունեությամբ։ Բերդ համայնքի Տավուշ բնակավայրում գործող գազալցաայանում հերթի պահպանման հարցի շուրջ առաջացած վեճի արդյունքում Լեռնիկ Օհանյանը երկու անձի կողմից ենթարկվել է բռնության։

 

Տվյալ անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։ Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 12-րդ կետերով եւ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։

 

Դատարանի որոշմամբ նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ երկու ամիս ժամկեով, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ