⁣ՏԵՍԱՆՅՈՒԹ. 50 մլն դրամի Cartier, Louis Vuitton և այլ բրենդներից իրեր․ ⁣Իտալիայից ճոխ առևտրով են եկել ՀՀ

Միլան-Երևան ավիաչվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած 2 քաղաքացիների պատկանող ուղեբեռների նկատմամբ իրականացված մաքսային հսկողության արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված ընդհանուր 76 անուն ապրանք՝ բրենդային հագուստ, օծանելիք, ժամացույցներ և այլ աքսեսուարներ։ Հայտնաբերված պրանքի ընդհանուր արժեքը գերազանցել է 50 մլն դրամը, ասվում է ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում: 
 

Միլանից Երևան ժամանած քաղաքացիների  մոտ չհայտարարագրված ապրանքներ հայտնաբերելու փաստով  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ՝ ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով և տրամադրվել ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Քաղաքականություն

Պատահարներ