ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում հայտնվել է ՌԴ միլիարդատեր Տրոցենկոյի գաղտնալսված հեռախոսազրույցը

Համացանցում հայտնվել է ռուսական էլիտայի հերթական գաղտնալսված խոսակցությունը։ Ենթադրվում է, որ ձայնագրության մեջ զրուցում են միլիարդատեր Ռոման Տրոցենկոյը և գործարար Նիկոլայ Մատուշևսկուն: Ձայնագրության մեջ միլիարդատերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «հիմար» է անվանում։ 

Տրոցենկոն Միացյալ նավաշինական կորպորացիայի նախկին նախագահն է և «Ռոսնեֆտ»-ի նախագահ Իգոր Սեչինի նախկին խորհրդականը, Վլադիմիր Պուտինին համեմատաբար մոտ կանգնած գործարարներից մեկը։ Մատուշևսկին, որը Տրոցենկոյի վաղեմի ընկերն է և մոսկովյան «Ֆլակոն» նախագծային գործարանի հիմնադիրը, հրապարակայնորեն համակրում է ընդդիմությանը:

Զրույցում Տրոցենկոն վերջերս Բալի մեկնած Մատուշևսկուն ասում է, որ Ինդոնեզիայում «տասը տարի հետո ամեն ինչ տասնապատկվելու է, իսկ Ռուսաստանում՝ կրկնակի անկում է ապրելու»:

«Ցավոք, Ռուսաստանը, որին մենք այդքան սիրում ենք, հայտնվել է ինչ-որ հիմարների ձեռքերում, որոնք դավանում են 19-րդ դարի տարօրինակ կոմպոզիցիաներ: Այս ամենը լավ ավարտ չի ունենա, այն դժոխով է ավարտվելու: Մոսկվայի փողոցներում մարդիկ կսպանեն միմյանց»,- ասում է միլիարդատերը։ 

Մատուշևսկիյը հարց է տալիս. «Դուք համարու՞մ եք, որ այս մարդն, ով ամեն տարի նույն բան է ասում, կարող է կառավարել երկիրը»: 

Տրոցենկոյին վերագրվող ձայնով տղամարդն էլ զարգացնում է այն միտքը, որ 2023 թվականը վերջին տարին է, երբ հնարավոր է բիզնեսը դուրս բերել Ռուսաստանից և հեռանալ: 

«Ռուսաստանում ամեն ինչ փլուզվել է: Ճակատագիրը քեզ մեկ տարի ժամանակ է տվել՝ բոլոր սիրելիներին դուրս հանելու, փող հանելու և այն ամենը, ինչ քեզ պետք է»,- ասում է նա իր զրուցակցին։ 
 

Զրույցի երկու ենթադրյալ մասնակիցները` միլիարդատեր Ռոման Տրոցենկոյը և գործարար Նիկոլայ Մատուշևսկուն հերքել են ձայնագրության իրական լինելը և այն անվանել շինծու:

Հիշեցնենք, որ ևս մի գաղտնալսված հեռախոսազրույց տարածվել էր մարտի 26-ին, որտեղ, ըստ երևույթին, պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը և միլիարդատեր Ֆարխադ Ախմեդովը նախատում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա շրջապատին՝ նրանց անվանելով «տականքներ» և «հանցագործներ», որանք քամել են իրենց և իրենց երեխաներին։

Քաղաքականություն

Պատահարներ