Ծեծի է ենթարկվել ՀՀ ՊՆ Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավարը. մանրամասներ

Ապրիլի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այդ օրը՝ ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ՊՆ թիվ զորամասից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի բաժին, որ «Փակ գանգուղեղային տրավմա, ձախ քունքային շրջանի հեմատոմա, աջ վերհոնքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջադ, հեմատոմա կրծքավանդակի և ողնաշարի փակ վնասվածքով, հարցական նշան» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է SHAMSHYAN.com-ը: 

 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 47-ամյա Լեռնիկ Օհանյանն է։ Ոստիկանությունից Auroranews-ին տեղեկացրին, որ նման ահազանգ գրանցվել է, սակայն այլ մանրամասներ և հանգամանքներ չհայտնեցին: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ