Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանն է պատասխանատու Լաչինի միջանցքի արգելափակման ու Արցախի շրջափակման հարցում։ 

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն, մասնավորապես, հայտարարել է. «Ի տարբերություն վարչապետի հայտարարությունների՝ եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանը Լաչինի ճանապարհի նկատմամբ ունի լիազորություններ և ինքնիշխան իրավունքներ։ Ադրբեջանը, ինչպես միշտ, իր պարտավորությունների շրջանակում երաշխավորում է Լաչին-Խանքենդի (իրական անվանումը Ստեփանակերտ) ճանապարհով շարժվող քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգությունը և կշարունակի ձեռնարկել համապատասխան միջոցներ այդ ուղղությամբ»։

 

Հիշեցնենք՝ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից փակ է պահում Լաչինի միջանցքը՝ հրաժարվելով կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Բացի այդ, ապրիլի 23-ին էլ Բաքուն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ