«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ 

 

Կոլոնան, մասնավորապես, հայտարարել է. «Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա։ Ադրբեջանը հանդես է եկել խաղաղության նախաձեռնությամբ, և Ֆրանսիան ողջունում է այն»։ 

 

Ի հավելումն, Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարարին հրավիրել է Փարիզ։

Քաղաքականություն

Պատահարներ