Ադրբեջանցի կալանավորները վատ վերաբերմունքի բողոք չունեն. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը տեսակցել է Հայաստան ներխուժած ու կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին։

 

Մանասյանի խոսքով՝ նա վերջիններիս հետ քննարկել է նրանց իրավունքների ապահովման վիճակը և պահման պայմանները. «Այս տեղեկատվությունը փոխանցվել է միջազգային գործընկերներին»,- ասաց Մանասյանը։ 

 

ՄԻՊ փոխանցմամբ՝ պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումների մասին բողոք չի ստացվել. «Պահման պայմաններին անձամբ եմ ծանոթացել՝ արդյո՞ք ստանում են խմելու ջուր, սնունդ, և այդ առումով ևս որևէ բողոք չի ներկայացվել»։

 

Մանասյանը նշել է, որ ադրբեջանցիներին պարզաբանել է իրենց հիմնական իրավունքներն ու նրանց նկատմամբ կայացված դատական ակտերի բնույթը։

Քաղաքականություն

Պատահարներ