ԱՄՆ բռնցքամարտի ֆեդերացիան դուրս է եկել միջազգային ասոցիացիայից

ԱՄՆ-ի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայից (IBA) դուրս գալու մասին:

Հաղորդվում է, որ ֆեդերացիայի խորհուրդը միաձայն որոշում է կայացրել դուրս գալ, ինչը, ըստ հայտարարության, պայմանավորված է IBA-ի խախտումներով, ինչպիսիք են «Օլիմպիական շարժման նկատմամբ հարգանքի բացակայությունը», «Փարիզի Օլիմպիական խաղերին Բռնցքամարտի որակավորման համակարգը սաբոտաժի ենթարկելու փորձը», «ՄՕԿ-ի պահանջները չկատարելը, որոնք արգելում են պատժամիջոցների տակ գտնվող երկների մարզիկներին հանդես գալ չեզոք դրոշների ներքո»:

 

Ամերիկյան բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարել է նաև «World Boxing» կոչվող միջազգային կազմակերպության ստեղծման մասին, որը կներառի նաև Մեծ Բրիտանիան։

 

ԱՄՆ-ի հավաքականը նախկինում հրաժարվել է մասնակցել 2023 թվականի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնություններին:

Քաղաքականություն