ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ԻՀՊԿ-ի հետախուզական ծառայության և ռուսական ԱԴԾ-ի նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում է ներառել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպությունը և Ռուսաստանի ԱԴԾ-ն: Երկու կառույցներն էլ ներառված են SDN List-ում:

Պատժամիջոցները սահմանվել են «արտերկրում ամերիկացի քաղաքացիների անօրինական կալանավորմանը մասնակցելու համար»։

 

Բացի նշվածից, պատժամիջոցներ են սահմանվել Իրանի հետախուզական կազմակերպության չորս բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ։

 

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նշել է, որ պատժամիջոցները սահմանվել են Պետդեպարտամենտի որոշմամբ։

Քաղաքականություն

Պատահարներ