Բայդենը խոսել է Թրամփի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վտանգավոր է դեմոկրատիայի համար: Այս մասին տեղեկացրել է Голос Америки-ն։
 

Այս հայտարարությունը հնչել է Բայդենի՝ առաջադրվելու մտադրության մասին տեղեկացնելուց մեկ օր հետո։ Նախագահն ավելացրել է, որ ինքը, գուցե, միակը չէ, որ կարող է հաղթել Դոնալդ Թրամփին 2024թվականին։

«Գուցե, ես միակը չեմ, բայց ես նրան (Թրամփին) լավ գիտեմ, եւ գիտեմ, թե ինչ վտանգ է ներկայացնում մեր դեմոկրատիայի համար։ Մենք դրա միջով անցել ենք», - ասել է Բայդենը։
 

Երեքշաբթի Բայդենը տեսահոլովակով (որը պարունակում է կադրեր, որոնք արձանագրել են 2021թ. հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցների հարձակումը Կապիտոլիումի դեմ) հայտարարելով առաջադրվելու մտադրության մասին՝ խոստացել է պաշտպանել ամերիկյան ազատությունները Թրամփի հետ կապված «ծայրահեղականներից»։
 

Բայդենի խոսքով՝ նա կառաջադրվի 2024թվականին, եթե անգամ Թրամփը դուրս գա նախագահական ընտրարշավից։

Նախագահն ընդգծել է, որ ինքը դեռ շատ բան պետք է անի, որպեսզի ապահովի ԱՄՆ տնտեսական եւ քաղաքական անվտանգությունը «երկար ժամանակ»։
 

«Ես ուշադիր ուսումնասիրել եմ իրավիճակն առաջադրվելուց առաջ, եւ ես ինձ լավ եմ զգում, ինձ ուրախացնում են հեռանկարները, եւ ես կարծում եմ, որ մենք կանգնած ենք զգալի բարելավումների շեմին: Ես կարծում եմ, որ մենք պետք է ավարտենք սկսածը», - ասել է Բայդենը։

Քաղաքականություն

Պատահարներ