Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի կալանքը վերացվել է

Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի կալանքը վերացվել է, կալանքի համար անհրաժեշտ հիմնարար կասկածի շեմը դատարանը համարել է չհաղթահարված: Այս մասին Ֆեյսբուքի  իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը: 

Ավելի վաղ, Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։  Կորոնավիրուսի համավարակի շրջանում չարաշահումների առթիվ ձերբակալվել էր 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։ 

Դատարանը բավարարել էր Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

Քաղաքականություն

Պատահարներ