Ֆրանսիան կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ ԱԳ նախարար

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքներին։ Նա նաև Բաքվին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

 

«Երկար առարկայական զրույց նախագահ Ալիևի հետ։ Ֆրանսիան խրախուսում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները՝ միջազգային իրավունքին համապատասխան, կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Վստահության վերակառուցումը կոնկրետ գործողություններ է պահանջում»,- գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։ Նշենք, որ Կոլոննան այսօր հանդիպել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ 

 

Հիշեցնենք՝ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից փակ է պահում Լաչինի միջանցքը՝ հրաժարվելով կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Բացի այդ, ապրիլի 23-ին էլ Բաքուն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։

 

Քաղաքականություն

Պատահարներ