Հայաստանը թույլ չի տալիս Նախիջևանի հետ միջանցք ստեղծել․ Ալիև

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը։ Հանդիպմանն Ալիևը կրկին անդրադարձել է և մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին․ «2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից և 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները։

 

Հայաստանը թույլ չի տալիս Նախիջևանի հետ միջանցք ստեղծել, իր զորքերը դուրս չի բերում Ադրբեջանի տարածքներից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ։ Հայաստանը, չարաշահելով Լաչինի միջանցքը, դրանով զենք և զինամթերք է տեղափոխել Ղարաբաղ», - հայտարարել է Ալիևը։

 

Հավելենք՝ եռակողմ հայտարարության ստորագրման պահից Ադրբեջանը շարունակաբար խախտում է այն և Արցախի հայության էթնիկ զտման պետական քաղաքականություն վարում։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ