Ինչու է ուշանում Ուկրաինայի հակահարձակումը․ Neue Zürcher Zeitung

Ուկրաինական բանակի հակահարձակման ձգձգման հիմնական պատճառը, որի մասին պաշտոնական Կիևը վաղուց էր հայտարարել, ծանր սպառազինության պակասն է։ Հինգշաբթի գրել է շվեյցարական Neue Zürcher Zeitung հրատարակությունը։ 

Լրագրողները հիշեցրել են, որ ուկրաինական իշխանությունները բազմիցս դիմել են արևմտյան դաշնակիցներից ծանր սպառազինություն ստանալու խնդրանքով, սակայն բավարար քանակով չեն ստացել։ Մասնավորապես, 300 տանկի փոխարեն Ուկրաինայի զինված ուժերը ստացել են լավագույն դեպքում 200-ը։ 

Բացի այդ, հրատարակությունը նշել է հակահարձակում սկսելու համար ուկրաինական ռազմական հրետանային զինամթերքի պակասը։ 

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը կսկսվի գաղտնի՝ «հաջողությունը երաշխավորելու համար»։ Նա հորդորել էր ուկրաինացիներին կոնկրետ ժամանակի չսպասել հակահարձակման և չբարձրացնել ակնկալիքների նշաձողը։ 

Միևնույն ժամանակ, Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովն ասել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը Զապորոժիեի կամուրջների վրայով արդեն կենդանի ուժ և տեխնիկա են տեղափոխում աջ ափից դեպի ձախ, դա կարող է լինել ուկրաինական բանակի մոտալուտ հարձակման նշան։

Քաղաքականություն

Պատահարներ